Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռումինիայի իշխող կուսակցության ղեկավարը ձերբակալվել է

Ռումինիայի իշխող կուսակցության ղեկավարը ձերբակալվել է
28.05.2019 | 14:08

Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դարգնեան ձերբակալվել է՝ կոռուպցիայի համար դատավճիռը բողոքարկելու փորձը ձախողելուց հետո: Գերագույն դատարանը Դրագնեային դատապարտել է 3 ու կես տարվա ազատազրկման: Որոշումը կայացվել է, երբ կուսակցությունը մեծ կորուստներ է ունեցել Եվրոպական ընտրություններում: Մեղադրող կողմի պնդմամբ՝ նա, որպես կառավարության պաշտոնյա, օգտագործելով իր ազդեցությունը, իր կուսակցության համար աշխատող երկու կանանց համար գրանցել է կեղծ աշխատատեղեր երեխաների պաշտպանության գործակալությունում:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ